Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 08-09-2017
Այսօր աշխարհում նշվում է գրագիտության օրը
Այսօր` սեպտեմբերի 8-ին, աշխարհը տոնում է գրագիտության օրը: Գրագիտության միջազգային օրը ՄԱԿ-ի համակարգում նշվող միջազգային օրերից մեկն է։ Այն հիմնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1966-ին՝ Թեհրանում կայացած «Անգրագիտության վերացման թեմայով կրթության նախարարների համաժողովի ընթացքում։

«Գրագիտությունն ազատություն է». այդ հասկացության իմաստն այդպես են սահմանել ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Կազմակերպությունում կարծում  են, որ գրագիտությունը կրթության ու շփման համալիր ու դինամիկ գործընթաց է եւ ժամանակակից հասարակության մեջ տարբեր լեզուներով ու տարբեր մշակույթներով ազատ հաղորդակցվելու տանող ճանապարհ: 

Օրվա ընտրությունն էլ՝ սեպտեմբերի 8-ը, այդ համաժողովի հանդիսավոր բացման օրով է պայմանավորված։ Տվյալ օրվա գլխավոր նպատակն է աշխուժացնել գրագիտության տարածմանն ուղղված միջազգային համայնքի ջանքերը՝ որպես առանձին անձանց, համայնքների ու հասարակությունների իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման գործիք։

ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում մոտավորապես 776 մլն չափահաս մարդ գրել ու կարդալ չգիտի, նրանց մեծ մասը կանայք են: Դպրոցական տարիքի 75 մլն երեխաներ զրկված են սովորելու հնարավորությունից: 

Գրագիտության միջազգային օրը կոչված է ակտիվացնելու գրագիտության տարածման ուղղությամբ հասարակության ջանքերը, ինչը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության գլխավոր ոլորտներից մեկն է: