Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 03-03-2015
«Դոլչե-Գաբբանան» նպաստում է ծնելիությանը
Աշուն-ձմեռ 2015-2016 «Դոլչե-Գաբբանա» հավաքածուն նվիրված է ամբողջ աշխարհի մայրերին:
Դոմենիկո Դոլչեն եւ Ստեֆանո Գաբբանան Միլանի նորաձեւության շաբաթում ներկայացրել են աշուն-ձմեռ 2015-2016 հավաքածուն, որը յուրօրինակ եւ անկեղծ սիրո խոստովանություն է մայրերին: Հավաքածուի հեղինակներն այն անվանել են «Կեցցե՜ն մայրերը» («Viva La Mamma»): Այդ հավաքածուն ստեղծելիս դիզայներներն անհատական մոտեցում են ցուցաբերել. մոր կերպարը ներկայացնելիս ոգեշնչվել են իրենց մանկության հիշողություններով եւ ցուցադրել գեղագիտական տեսանկյունից: Երկարատեւ դադարից հետո՝ ցուցադրության ժամանակ, մայրությունն ընդգծող զգեստով բեմ է բարձրացել իտալացի մոդել Բիանկա Բալտինը եւ արժանացել հանդիսատեսի ջերմ ծափողջույններին: Մյուս մոդելներն էլ բեմ են դուրս եկել իրենց փոքրիկների հետ՝ նմանօրինակ զգեստներով ընդհանրացնելով մայր եւ դուստր կապը: Դիզայներներ Դոմենիկո Դոլչեն եւ Ստեֆանո Գաբբանան հավաքածուի միջոցով փորձել են Իտալիայում նպաստել ծնելիության աճին՝ վկայակոչելով Սոֆի Լորենին եւ Մայր Թերեզային: Հավաքածուի հեղինակներն ասում են, որ եթե ինն ամիսների ընթացքում հավաքածուն չնպաստի ծնելիության աճին, ապա անիմաստ է խոսել իտալական տղամարդկության մասին: Այդ հավաքածուն կանանց դարձնում է այնպիսին, ինչպիսին Աստված նրանց ի սկզբանե ստեղծել է: «Դոլչե-Գաբբանա» հավաքածուի գլխավոր խորհրդանիշը կարմիր ծաղիկն է: Ծաղիկ, որը ընդունված է նվիրել մայրերին՝ մայրության օրվա կապակցությամբ: Ստեֆանո Գաբբանան հայտարարել է, որ վարդի բույրն իր մոտ ասոցացվում է իր մայրիկի կարմիր շրթներկի բույրի հետ, որը դեռ հիշում է մանկության տարիներից: Հավաքածուի մեջ ներառված բոլոր զգեստների գծապատկերները վերցված են 50-60-ական թվականներին իրենց ցուցադրած հավաքածուներից: Հատկանշական է, որ Դոմենիկո Դոլչեի համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել իր զարմիկների եւ զարմուհիների մանկական նկարները, եւ նա դրանք յուրօրինակ ձեւով արտացոլել է հագուստների վրա: Այս հավաքածուն շատ զգայական է, բայց միեւնույն ժամանակ լիովին արտացոլում է «Դոլչե-Գաբբանա»-ի յուրօրինակ եւ գեղեցիկ ոճը: Ցուցադրության յուրօրինակությունն այն է, որ հագուստների մեծ մասը գրեթե բոլոր կանանց համար պրակտիկ է եւ կիրառելի: Պատկերասրահ՝ «Դոլչե-Գաբբանա». Աշուն-ձմեռ 2015 - 2016 Սրբուհի Սարգսյան