Մուտք դեպի համակարգ
Ծրագրերի ղեկավար

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի վրաստանյան ներկայացուցչությունը փնտրում է ծրագրերի ղեկավար:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մշտապես կապի մեջ լինել հիմնադրամի շահառուների հետ, ուսումնասիրել վերջիններիս խնդիրներն ու պահանջները, մշակել համապատասխան ծրագրեր (անգլերեն/ վրացերեն լեզուներով) և ապահովել դրանց իրականացումը,
Կազմակերպել դրամահավաքներ ու բարեգործական միջոցառումներ, մասնակցել միջազգային և տեղական դրամաշնորհային մրցույթներին,
Մշտադիտարկել հիմնադրամի ծրագրերի իրականացումը և ըստ անհրաժեշտության կազմել և ներկայացնել հաշվետվություններ,
Ամրապնդել և ընդլայնել գործընկերային կապերը տեղական և պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների և այլ կառույցների հետ,
Ներգրավել նոր նվիրատուներ և կազմակերպել վերջիններիս հետ աշխատանքը,
Կատարել հիմնադրամի առաքելությունից բխող այլ գործառույթներ:

Աշխատավայր: ք. Երևան
Աշխատաժամանակը: Ամբողջ օր
Պահանջվող որակավորումները: Կազմակերպչական աշխատանքներ իրականացնելու առնվազն 1 տարվա փորձ, անգլերեն և վրացերեն լեզուների գերազանց իմացություն, (ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն... Մանրամասն՝ http://www.jah.am/news/12406
Դիմելու ընթացակարգը: Նշված պահանջներին համապատասխանող անձիք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել office@jah.am էլեկտրոնային հասցեին:
Վերջնաժամկետ
2018-07-20