Մուտք դեպի համակարգ
Կազմակերպություն «Ամերիաբանկ» ՓԲԸ
Հաճախորդների սպասարկման մենեջեր

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է վաճախորդների սպասարկման մենեջեր:

Հիմնական պարտականություններ
  • Բանկի հաճախորդներին խորհրդատվություն տրամադրել և պատշաճ կերպով ներկայացնել բանկի կողմից մատուցվող ցանկացած ծառայություն
  • Կազմել բանկային, ավանդային և քարտային (դեբետային և կրեդիտային) հաշիվների բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և վավերացնել փաստաթղթերի ամբողջականությունն ու ճշտությունը
  • Բացել բանկային, ավանդային, քարտային հաշիվներ և տրամադրել թողարկված պլաստիկ քարտերը
  • Կազմել և վարել հաճախորդի թղթապանակը` թղթային և էլեկտրոնային տեսքով ( այդ թվում` բանկային օպերացիոն համակարգ, CRM տվյալների բազա)
  • Հետևել հաճախորդի հաշիվների շարժերին և հաճախորդին առաջարկել (վաճառել) նոր բանկային ծառայություններ
  • Հանդիսանալ միջնորդ օղակ “հաճախորդ-բանկի ստորաբաժանումներ” հարաբերությունների ընթացքում
  • Պատրաստել և հաճախորդին տրամադրել հաշիվներից քաղվածք, տեղեկանք և այլ տեղեկատվական նյութեր
  • Անմիջական ղեկավարությանը ներկայացնել համապատասխան հաշվետվություններ:

  • Աշխատավայր: ք. Երևան
    Աշխատաժամանակը: Ամբողջ օր
    Պահանջվող որակավորումները: Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության ոլորտում Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ... Մանրամասն՝ http://ameriabank.am/Career.aspx?cat=1&lang=33, http://ysu.am/cooperation/hy/1530624959
    Դիմելու ընթացակարգը: Բոլոր հետաքրքրված անձինք կարող են լրացնել դիմում/հայտը (http://ameriabank.am/userfiles/file/Name%20Surname_Application%20Form.doc), կցելով ինքնակենսագրությունը ուղարկել hr.it@ameriabank.am-ին, վերնագրում նշելով համապատասխան պաշտոնի անվանումը:
    Վերջնաժամկետ
    2018-07-12