Մուտք դեպի համակարգ
Ներքին աուդիտի մասնագետ

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է ներքին աուդիտի մասնագետ:
Հիմնական պարտականություններ
Օրենսդրության և աուդիտի ընթացակարգերին համապատասխան բանկում առանձին գործընթացների և մասնաճյուղերի վերստուգումների իրականացում
Բանկի գործունեության հետ կապված ռիսկերի բացահայտում և ներկայացում, ինչպես նաև ռիսկերի կառավարման գործող համակարգի գնահատում
Որակյալ աուդիտի հաշվետվությունների կազմում, համապատասխան դիտարկումների և առաջարկությունների ներկայացում
Իրականացված վերսուգումների պատշաճ փաստաթղթավորման ապահովում
Դիտարկումների և առաջարկությունների հիման վրա վրա տրված հանձնարարականների ներդրման ընթացքի հետստուգումային հսկողության իրականացում և արդյունքների ներկայացում:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում
ՀՀ ԿԲ համապատասխան որակավորման առկայություն կամ սեղմ ժամկետներում նման որակավորում ստանալու կարողությունը, այլ հարակից որակավորումների (օրինակ` CIA, ACCA, CISA, CFA և այլն) առկայությունը կդիտվի որպես առավելություն
Նվազագույնը 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ֆինանսական հատվածում (վերստուգումներ իրականացնելու փորձը կդիտվի որպես առավելություն)
Հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն (ռուսերեն և ֆրանսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն)
MS Word, Excel, PowerPoint ծրագրերի լավ իմացություն
Ազնվություն, հստակ սահմանված ժամկետներում աշխատանքը որակով կատարելու ունակություն, վերլուծական ճկուն մտածելակերպի առկայություն, մանրամասներին ուշադրություն դարձնելու և դրանք ճիշտ գնահատելու հմտություն
Բանկի բոլոր աշխատակիցների, այդ թվում՝ աուդիտի թիմի անդամների և ղեկավարության հետ արդյունավետ հաղորդակցվելու հմտություն, թիմում արժեք ավելացնելու պատրաստակամություն
Աշխատանքի ընթացքում ձեռքբերված գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
ՀՀ տարածքում գործուղումների մեկնելու պատրաստակամություն:

Աշխատավայր: ք. Երևան
Աշխատաժամանակը: Ամբողջ օր
Պահանջվող որակավորումները: Մանրամասն տեղեկատվության համար այցելեք բանկի պաշտոնական կայք՝ https://www.acba.am/hy/careers
Դիմելու ընթացակարգը: Աշխատանքի ընդունվել ցանկացողների համար դիմումի ձևը (http://www.acba.am/uploaded/job_application_form_1_1.doc) լրացնել և ուղարկել job@acba.am հասցեին` նամակի թեմա (subject) դաշտում անպայման նշելով Ձեր անուն ազգանունը:
Վերջնաժամկետ
2018-06-27