Եվս 6 միֆ առողջ ապրելակերպի մասին
newmag-ը առանձնացրել է ճիշտ ապրելակերպի ու առողջ սննդի մասին մի քանի հայտնի կարծրատիպեր ու բացատրում է, թե ինչու են դրանք իրականում միֆ:

Շաքարը երեխաներին հիպերակտիվ է դարձնում

Ամերիկյան ֆիլմերում հաճախ են ցույց տալիս, որ հոգատար մայրիկները փորձում են երեխաներին շաքար ու քաղցրավենիք չտալ: Բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիպերակտիվության ու շաքարի օգտագործման մեջ կապ չկա: Ամենայն հավանականությամբ, այս միֆն առաջացել է 1974 թվականին, երբ բժիշկ Ուլիյամ Կրուկը հայտարարեց, որ շաքարը հիպերակտիվության հիմնական պատճառն է: Հայտարարությունը, սակայն, որևէ գիտական հիմք ու ապացույց չուներ: Հոգական առողջության ազգային ինստիտուտի տվյալներով` ռաֆինացված շաքարը ուշադրության պակասի ախտանիշ ու հիպերակտիվություն է առաջացնում, բայց այս ամենը որևէ գիտական հիմնավորում դեռ չունի:

Գազարը կօգնի տեսնել նույնիսկ մթության մեջ

Գազարը պարունակում է մեծ քանակությամբ Ա վիտամին, որը դրական է  ազդում տեսողության վրա, բայց դա չի նշանակում, որ շատ գազար ուտելը մթության մեջ տեսնել կօգնի: Այս միֆը հայտնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական պրոպագանդայի շնորհիվ: Այդպես կառավարությունն ուզում էր թաքցնել փաստը, որ գոյություն ունի գիշերային հնարավորությամբ ռադարային սարք:

Մարդը չի կարող աճեցնել ուղեղի նոր բջիջներ

Մարդը չի ծնվում ուղեղի բջիջների ամբողջական հավաքածույով: Կան շատ ուսումնասիրություններ, որոնք ապացուցում են, որ նույնիսկ մեծ տարիքում մեր ուղեղում ստեղծվում են նոր բջիջներ: Այդ գործընթացը կոչվում է նեյրոգենեզ:

Ուտելուց հետո պետք է սպասել մեկ րոպե, հետո նոր լողալ

Տատիկները հաճախ են զգուշացնում, որ ուտելուց անմիջապես հետո լողալ չի կարելի: Սա, իրականում, միֆ է: Այս թեորեմի կողմնակիցներն ասում են, որ արյան մեծ մասն ուղղվում է սնունդը մարսելու համար, իսկ դեպի մկաններ քիչ արյուն է հոսում,  հետևաբար, առաջանում է մկանների ցնցում: Ցնցումը լողի ժամանակ հաճախ հանդիպող երևույթ է, բայց որևէ փաստ չկա, որ այն կարող է առաջանալ նաև ուտելու պատճառով:

Բուռն երեկույթի իրադարձություններն աստիճանաբար կարելի է հիշել

Եթե բուռն գիշերվանից հետո արթնացել եք ու չեք հիշում, թե ինչ է տեղի ունեցել, իզուր ջանք մի թափեք: Ամենայն հավանականությամբ, հիշողությունները սուտ կլինեն: Իրականում, չափից շատ ալկոհոլ օգտագործելուց հետո հիշողության համար պատասխանատու ուղեղի հատվածն անջատվում է:

Շագանակագույն շաքարավազն ավելի օգտակար է

Շաքարավազը շագանակագույն է դառնում հատուկ սիրոպի միջոցով: Սպիտակ շաքարավազը ստացվում է` այդ շագանակագույն սիրոպի զտման հետևանքով: Այո, շագանակագույն շաքարում կան որոշ օգտակար վիտամիններ ու միներալներ, բայց դրանց քանակը բավարար չէ, որպեսզի օրգանիզմը մեծ տարբերություն զգա: Օրգանիզմին մեկ է, ինչ շաքար եք օգտագործում:

Նյութը՝ http://newmag.am