4 օգտակար խորհուրդ սնունդը ճիշտ չափաբաժիններով օգտագործելու համար
Հնարավոր է, որ դուք այն մարդկանցից եք, որ նույնիսկ ուտելով ամենաառողջ սնունդը՝ այդպես էլ չեք նիհարում: Այո, գուցե, ձեր սննդակարգը ամենաառողջն է, սակայն դա չի նշանակում է, որ այն կալորիաներով հարուստ չէ (հիանալի օրինակ է ընկույզը): Իրականում միակ ուտելիքը, որ կարող եք անսահմանափակ ուտել և չգիրանալ կանաչեղեն է: Իսկ մնացածի վրա պետք է ուշադրություն դարձնել, եթե իսկապես ցանկանում եք քաշ կորցնել կամ այրել ճարպերը:

Ուշադիր կարդացեք փաթեթի վրա սննդային բաղադրությունը

Սա ամենակարևորն է, երբ ուտում եք փաթեթավորված սնունդ: Երևի թե շատ է պատահել, գնել եք փաթեթավորված առողջ նախուտեստ և փորձել եք անգիտակցաբար ուտել ամբողջ պարունակությունը՝ մտածելով, որ դա առողջարար է և հետևաբար շատ չէ: Սակայն, եթե մի պահ ուշադրություն դարձնեք սննդային բաղադրությանը, ապա կհասկանաք, որ դա այդքան էլ օգտակար չէ: Նայեք փաթեթի վրա գրված սննդային չափաբաժինները, ուտելուց առաջ մի մասը հանեք փաթեթից կամ տուփից, իսկ մյուս մասը պահեք: Փորձեք այսպես վարվել և, հավանաբար, ավելի հմուտ կդառնաք:

Դադարեք սնունդը անընդհատ կշիռներով և չափաբաժիններով ուտել

Ի՞նչ եք կարծում, արդյոք անհրաժեշտ է սնունդը կշիռներով և չափաբաժիններով ուտել: Եթե չգիտեք կանոնավոր սնունդի չափաբաժինները, ապա խորհուրդ է տրվում սկսելուց համառ լինել: Մի քանի անգամ ուտելիքը կշռելուց հետո արդեն աչքաչափով կիմանաք ճիշտ չափաբաժինը: Իհարկե, եթե ժամանակ ունեք, ապա ավելի լավ է կանոնավոր չափաբաժիններով ուտեք, բայց շատ մի անհանգստացեք, եթե չեք հասցնում: Դա այդքան էլ իրական չէ, իսկ այդ հարցում կատարյալ լինելը՝ ոչ անհրաժեշտ:

Որպես չափաբաժին օգտագործեք մի բուռը

Եթե վստահ չեք, որ համապատասխան չափաբաժնով եք ուտում, ապա կարող եք օգտագործել բուռը: Սպիտակուցը պետք է լինի ամբողջ ափի չափով, ածխաջրերը՝ մի բուռ, իսկ առողջարար ճարպերը՝ բթամատի չափով (օրինակ ավոկադոյի ¼-ը կամ մեկ ճաշի գդալ բուսայուղ): Այս պարագայում կարող եք օգտագործել ձեռքերը համապատասխան չափաբաժինը ընտրելու համար: Այս տարբերակը նպաստավոր է, երբ ճաշում եք դրսում: Այսպիսով դուք կխուսափեք ռեստորաններում տրվող մեծ չափաբաժիններով ուտելիքից:

Հետևեք սննդակարգին

Սկսեք հետևել ձեր սնունդին: Իսկ դա չի նշանակում, որ պետք է կատարյալ լինեք սննդի չափաբաժինների մեջ, այլ անհրաժեշտ է հետևողական լինել սննդակարգին: Կարող եք հասնել ձեր նպատակին ցանկացած ժամանակ:

 

Նյութը՝ https://www.runtastic.com/