
Սխալ սննդակարգ
Առանց ճիշտ սննդակարգի երբեք ցանկալի արդյունքի չեք հասնի: Ձիգ և գեղեցիկ որովայնի մկանները հայտնվում են այն ժամանակ, երբ ճարպային շերտի տոկոսայնությունը 12-15% է (տոկոսայնությունը կախված է մարմնից): Ինչպե՞ս հասնել արդյունքի: Իհարկե, ճիշտ սնվելով: Անհրաժեշտ է կալորիաների քանակը նվազեցնել օրական 300-500 կալորիայով, միևնույն ժամանակ օգտագործելով թարմ մթերք: Խուսափեք շաքարից, ալկոհոլից և կալորիաներով հարուստ գազավորված ըմպելիքներից:
Սխալ մարզվելը
Եթե ձեր ամենօրյա մարզումները ընթանում են այսպես՝ 35 րոպե վազքից հետո 100 ձգում, ապա անհրաժեշտ է փոփոխություն մտցնել, քանի որ մարզումների նոր տեսակները նպաստում են մկանների աճին: Իհարկե, նպատակը ձիգ և գեղեցիկ որովայնի մկաններ ունենալն է, սակայն միևույն ժամանակ որքան հնարավոր է անհրաժեշտ է աշխատել նաև մյուս մկանների վրա: Փորձեք նաև կատարել քաշային վարժություններ, իսկ ճարպերը այրելու համար՝ բարձր ինտենսիվությամբ շնչառական վարժություններ կամ ուժային վարժություններ: Ամենակարևորը մարզումների նոր տեսակներ ավելացնելն ու ճիշտ մարզվելն է:
Հանգստի պակասը
Գերծանրաբեռնված մարզումները նույնպես կարող են խոչնդոտ հանդիսանալ ձիգ և գեղեցիկ որովայնի մկաններ ունենալու համար: Կարող եք վստահ լինել, որ վերականգնումը մարզումների կարևոր մասն է կազմում: Կանոնավոր մարզումների ընթացքում անհրաժեշտ է ունենալ հանգստի օրեր: Ժամանակ է հարկավոր, որպեսզի մկանները վերականգնվեն և աճեն: Լավ վերականգնվելու համար շատ կարևոր է բավարար քունը: Իսկական քնի տևողությունը պետք է լինի յոթից ութ ժամ:
Այժմ երևի թե պարզ է, թե ինչու մարզումները ցանկալի արդյունք չեն տալիս և դուք դեռևս չունեք ձիգ և գեղեցիկ որովայնի մկաններ: Սակայն միշտ հիշեք, փոքր փոփոխությունները կարող են մեծ արդյունքի հասցնել: Իսկ արդյունքի կարող եք հասնել միայն աշխատանքի շնորհիվ:
Նյութը՝ https://www.runtastic.com/