Կազմակերպության առաքելությունը
Առաջնորդվելով ժողովրդավարության, իրավահավասարության, արդարության և մարդու իրավունքների հանրաճանաչ սկզբունքներով` նպաստել ազատ, անկախ, որակյալ և պրոֆեսիոնալ լրատվության, քաղաքացիական հասարակության զարգացմանը:
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
2.1. Կազմակերպությունն իրականացնում է իր կանոնադրական նպատակներից բխող գործունե ություն: «Արագածոտնի մամուլի ակումբ» մարզային հասարակական կազմակերպության նպատակներն ու խնդիրներն են օրենքով սահմանված կարգով
նպաստել`
1) դեմոկրատական արժեքների հաստատմանը, տարբեր ոլորտներում մարդու իրավունք ների և շահերի պաշտպանությանը, հանրային իրազեկմանը. Կամավորության գաղափա րախոսության խթանմանը.
2) ազատ, ժողովրդավարական մամուլի կայացմանը, հանրության ճշգրիտ և օպերատիվ լրատվություն ստանալու իրավունքի ապահովմանը, կարծիքների ազատ արտահայտմանը` խթանելով Հայաստանում խոսքի ազատությունը.
3) լրագրողների արհեստավարժության, մասնագիտական որակավորման բարձրացմանը, տարբեր ոլորտներում մասնագիտացմանը, քաղաքացիական լրագրության, թղթակցության զարգացմանը, ինչպես նաև լրագրողական նոր սերնդի աճին՝ օֆլայն և օնլայն դասընթացների, սեմինարների միջոցով.
4) Հայաստանի և արտերկրների քաղհասարակության, լրագրողների, երիտասարդության, այլոց միջև մասնագիտական կապերի, համագործակցության զարգացմանը, փորձի, նաև տեղեկատվությունների փոխանակմանը, ըստ անհրաժեշտության համագործակցության հարթակների, ցանցերի, հենակետերի, մասնագիտական դպրոցների ստեղծմանը, մասնագիտական մերձեցման համատեղ գործողությունների կազմակերպմանը՝ հանդիպումներ, դասընթացներ, սեմինարներ, քննարկումներ, կոնֆերանսներ, գիտաժողովներ, օնլայն և օֆլայն համաժողովներ, այլ:
5) Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, քաղաքացիական հասարակու թյան կարողությունների զարգացմանը, ինստիտուցիոնալիզացմանը, ԶԼՄ-ների, ՏԻՄ-երի, պետական կառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների, միջազգային կառույցների, ցանցերի, մասնավոր հատվածի, այլ միավորումների հետ կապերի զարգացմանը.
6) ԶԼՄ-ների օրենսդրական, տնտեսական բազայի կատարելագործմանը, լրագրողների սոցիալական պաշտպանվածության պայմանների ստեղծմանը, լրագրողների մասնագիտական էթիկայի, պրոֆեսիոնալ համերաշխության ամրապնդմանը` անկախ իրենց ներկայացրած զանգվածային լրատվական միջոցի քաղաքական ուղղվածություններից ու կուսակցական պատկանելիությունից.
7) բաց և թափանցիկ կառավարման համակարգի ձևավորմանը, քաղաքացիների ակտիվ մասնակցությանը ՏԻՄ-երի, ՀՀ կառավարության որոշումների կայացմանը, երիտասարդության, կանանց դերի բարձրացմանն ու ակտիվացմանը, ինչպես նաև տեղեկատվության ազատության գաղափարախոսության տարածմանը Հայաստանում.
8) հակամարտությունների խաղաղասիրական կարգավորմանը՝ օգտագործելով մասնագիտական համագործակցության մեթոդները.
9) լրագրողների և մեդիա դաշտի այլ մասնագետների, երիտասարդության ՏՏ կրթվածության մակարդակի բարձրացմանը, լրագրության և հարակից մասնագիտությունների գծով կրթական ծրագրերի, դասընթացների իրականացմանը (խմբագիր, մոնտաժող, մեկնաբան, հաղորդավար, օպերատոր, համակարգչային օպերատոր, պրոդյուսեր, թղթակից, այլ) և տարբեր լրատվամիջոցներում գործնական աշխատանքների իրականացմանը.
10) կազմակերպության նպատակների ու խնդիրների իրականացման համար, անհրա ժեշտության դեպքում, օրենքով սահմանված կարգով ԶԼՄ համակարգ ստեղծել, հրատարակչական, հեռարձակման գործունեություն ծավալել` օֆլայն և օնլայն (թերթ, ամսագիր, ամփոփագիր, ռադիո, հեռուստատեսություն):
11) Կազմակերպել հանրային քննարկումներ, ֆոկուս խմբեր, մամլո ասուլիսներ, դասընթաց ներ, սեմինարներ, համայնքային հանդիպումներ, բանավեճեր, տարբեր միջոցառումներ, անհրաժեշտության դեպքում նաև կոնֆերանսներ, համաժողովներ, ցուցահանդես-վաճառքներ, փառատոններ, հանգանակություններ, արշավներ, լրագրողական և այլ բնույթի միջոցառումներ, ինտելեկտուալ խաղեր, մրցույթներ.
12) Մասնագիտական և ոչ մասնագիտական ծառայություններ, խորհրդատվություններ տրամադրել լրագրողներին, մամլո ծառայողներին և քաղհասարակության ներկայացու ցիչներին.
13) Օգտագործել մեդիան նաև սոցիալական, բնապահպանական, տնտեսական, քաղաքա կան, մշակութային, հակակոռուպցիոն, խաղաղասիրական, համայնքային, մարդու իրավունքներին առնչվող հանրային կարևորության տարբեր ոլորտների խնդիրների բարձրացման և քննարկման համար.
14) Lրատվամիջոցներով տեղեկատվություններ տարածել ինչպես տարբեր ոլորտների, այնպես էլ Կազմակերպության գործունեության վերաբերյալ.
15) Ստեղծել առևտրային կազմակերպություններ կամ մաս կազմել դրանց.
16) Խթանել հանրային քաղաքականության մշակման,, իրականացման մոնիտորինգի գործընթացները, նաև հակակոռուպցիոն պայքարում քաղաքացիական հասարակության ակտիվացումն ու մասնակցությունը.
17) Կազմակերպությունը կարող է իրականացնել նաև ԶԼՄ-ների, հանրային կառավարման որակի, ընտրությունների դիտարկումներ, նկարահանումներ, հանրային կարծիքի զանգվածային հարցումներ, հետազոտություններ և մշտադիտարկումներ:

2.2. Կազմակերպությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինելու իր գույքը և գործունեության արդյունքները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծելու առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից:
2.3. Արագածոտնի մամուլի ակումբ հասարակական կազմակերպությունը կարող է իրականացնել նաև բարեգործական առաքելություն:
2.4. Կազմակերպությունը կարող է կատարել նաև այլ գործողություններ, որոնք արգելված չեն ՀՀ օրենսդրությամբ:
Մարզային կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Բնապահպանություն և շրջակա միջավայր
  • Երիտասարդների առողջություն
  • Համայնքային զարգացման ծրագրեր
  • Մարդու իրավունքներ և իրավագիտակցություն
  • Մարզային ծրագրեր
Քարտեզ


Կոնտակտային տվյալներ
Ղեկավար: Գայանե Պետրոսյան
Էլ․ փոստ: mediaclub1999@gmail.com
Վայր: Արագածոտնի մարզ
Հասցե համացանցում: http
Հեռախոսահամար: +374 93 615 697
Ֆաքս: -